News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

BBC News-ը պատմել է Սոմալիից մոր ու դստեր՝ Ֆալհադ Ահմեդ Մոհամմադի եւ Ամինե Մոհամմեդի մասին, որոնք ԱՄՆ Վիրջինիա նահանգում համալսարանն ավարտել են միեւնույն օրը:

Կանայք ստացել են IT մագիստրոսի աստիճան:

Նրանց ընտանիքը ԱՄՆ է եկել 1980 թվականին որպես փախստական, սակայն Ֆալհադի ամուսինը եւ Ամինեի հայրը շուտով վերադարձել է Սոմալի, որտեղ ծեծկռտուքի ժամանակ սպանվել է:

Ֆալհադը ստիպված էր միայնակ մեծացնել 2 դուստրերին՝ Ամինեին եւ Սոֆյային ու շատ աշխատել, որպեսզի նրանց ուսման համար միջոցներ ապահովի:

Վերջապես, երբ նա արդեն 50 տարեկան էր, կնոջը հաջողվել է բարձրագույն կրթություն ստանալ, եւ նա համալսարանն ավարտել է դստեր հետ միեւնույն օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ