News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ:

Հանդիպման հիմնական թեման ԵՏՄ երկրների եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը եւ Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի պետնախարարն ընդգծել են, որ առավելագույն ջանքերը կգործադրեն բանակցությունները հնարավորինս կարճ ժամանակում ավարտելու համար: Զրուցակիցները համարել են, որ համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Ջերմությամբ հիշելով մոտ կես տարի առաջ իրենց ունեցած հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ համագործակցության նոր հնարավորությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրում նշված գերակայությունները եւ սպասվող բարեփոխումների տրամաբանությունը: Մհեր Գրիգորյանը կարեւորել է տարբեր ոլորտներում բարեփոխումների տեսանկյունից օրինակելի երկիր՝ Սինգապուրի հետ փորձի փոխանակումն ու հարաբերությունների ընդլայնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ