Նեպալում 9-ամյա աղջիկը դարձել է ընձառյուծի զոհը, հայտնում է The Himalayan Times-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թանահու շրջանում:
Աղջկան ճանաչել են որպես Փուշփա Ադիքարի, որը կորել էր ժամը 18:00-ից եւ իր տանը կից ջունգլիում մահացած էր հայտնաբերվել 21:15-ին:
Աղջկա մարմինը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կատարվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել է, որ կենդանին կառչել էր երեխայի կոկորդից:
Նշվում է, որ այս շրջանում ընդամենը 2 ամիս առաջ ընձառյուծների հարձակման հետեւանքով զոհվել էին եւս 2 երեխաներ, իսկ մեկը վնասվածքներ էր ստացել: