News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում երեկ` հունիսի 7-ին, ոստիկանությունը օպերատիվ գործողություն է իրականացրել, անձի են վնասազերծել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Չարենցավանում պայթյուն չի եղել, իրավապահները օպերատիվ գործողություններ են իրականացրել, անձի են վնասազերծել, ինչ-որ իրավական պետությանը հարիր գործընթաց է»,- ասաց նա` նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

Նշենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը գտնվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, ոստիկանները օպերատիվ գործողություններ են իրականացնում: Նշվել էր, որ Չարենցավանում ուժեղ պայթյուն է լսվել: Ըստ Hraparak.am-ի մոտ մեկ շաբաթ առաջ Ալափարսի մի բնակիչ նռնակ էր պայթեցրել, որից կան նաև զոհեր, ու այդ մարդը հիմա թաքնվում է այս տարածքում: Ամենայն հավանականությամբ՝ ոստիկանները հենց նրան են հիմա փորձում վնասազերծել:

Տպել
Ամենաշատ