News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անօդաչու ուղղաթիռը, որն ընդունակ է թռչել Մարսի մթնոլորտում,  ստեղծել են Փասադիանայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ամերիկացի մասնագետները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դրանում չեն լինի գիտական սարքավորումներ, այն  նախատեսված է նրա համար, որպեսզի ապացուցի Մարսի մթնոլորտում թռիչքի հնարավորությունը:

Space.com-ը հաղորդում է, որ փետրվարին ուղղաթիռն արդեն փորձնական թռիչք է կատարել «Տիեզերական իմիտատորում»՝ մոտ 8 մ տրամագծով փորձնական խցիկում, որտեղ ստեղծվել են պայմաններ, որոնք գոյություն ունեն Մարսի մակերեւույթի վրա:

Փորձերի ավարտից հետո այն առաքվել է Դենվերի փորձնական կենտրոն:

«Դեռ ոչ ոք ուղղաթիռներ չի ստեղծել Մարսի մթնոլորտում թռիչքի համար, դրա համար մենք ամեն անգամ նոր խնդիրներ ենք լուծում, - Space.com-ին տված հարցազրույցում ասել է Mars Helicopter նախագծի ղեկավար Միմի Աունը: Մենք սպասում ենք, որ փորձարկումները կավարտվեն եւ մենք կարող ենք այն փոխանցել մոնատաժային կորպուս մարսագնացի վրա տեղադրման համար արդեն այս տարվա ամռանը»:

NASA-ի փորձագետները կարծում են, որ ապագայում ուղղաթիռները հնարավոր կլինի կիրառել  Մարսի մակերեւույթին դժվարամատչելի շրջանների հետազոտության համար, մասնավորապես խորը խառնարանների եւ բարձր ժայռերի:

Խնդիրներից մեկը, որի հետ բախվում են մասնագետները ազդանշանի ուշացումն է 4-ից մինչեւ 24 րոպե՝ կախված Երկրի եւ Մարսի փոխադարձ դիրքից, ինչը զգալիորեն դժվարացնում է սարքով հեռակառավարումը:

6 անիվներով Mars 2020 մարսագնացը մոտ 3մ երկարություն ունի, լայնությունը՝ 27 մ է, իսկ բարձրությունը՝ 2.2 մ: Սարքի կշիռը կազմում է 1050 կգ:

Կանավերալ հրվանդանից Mars 2020 արձակման  համար նախատեսվում է օգտագործել Atlas V հրթիռ կրիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ