News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Ketter Kunst  աճուրդի տանը Վասիլի Կանդինսկու նկարը վաճառվել է երկրի համար ռեկորդային 2.5 մլն եվրոյով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վասիլի Կանդինսկու Treppe zu Schloss («Ամրոցի սանդուղք») 1908 թվականի փայլուն նկարը նրա վաղ ստեղծագործական կյանքի հիանալի օրինակ է... 1916 թվականի սեպտեմբերից աշխատանքը հասանելի չէր հանրության համար», - ասվում է աճուրդի տան մամուլի հաղորդագրությունում:

Նկարում նկարիչը պատկերել է Բավարիայի Մուռնա համայնքի ամրոցը:

Ի սկզբանե յուղաներկով նկարը գնահատվել է 1.5 մլն եվրո: Bild տաբլոիդի տեղեկություններով ընդամենը 5 րոպեում գինը բարձրացել է մեկ միլիոն  եւ վաճառվել 2.5 մլն եվրոյով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ