News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում սեփական տան սեփականատիրոջը, որը գիշերը տուն ներխուժած մարդուն կրակելով սպանել է, մեղադրանքներ չեն ներկայացվի, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ոստիկանության հաշվետվությանը:

Ջորջիայում Ջոնսբորոյի մոտ գտնվող սեփական տան տերը գիշերվա կեսին ուժեղ ձայնից արթնացել է: Պարզվել է ՝ պատուհանից տուն է մտել անկոչ հյուր:

Տղամարդը վերցրել է հրացանը եւ կրակել գիշերային այցելուի վրա, որն այդ պահին բարձրանում էր սանդուղքով:

Կասկածյալը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը չի հրապարակել ոչ մահացածի, ոչ տան սեփականատիրոջ անունը:

Այդ դեպքի կապակցությամբ Քլեյթոն շրջանի ոստիկանության բաժնից մայոր Էնթոնի Թումանը ասել է, որ մարդիկ ինքնապաշտպանության իրավունք ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ