News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկական Գոա նահանգում գտնվող Դաբոլիմ միջազգային օդանավակայանը մի քանի ժամով կասեցրել է թռիչքների ընդունումն ու ճանապարհումը ՄիԳ-29Կ կործանիչի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանրապետության ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը:

«Գոա նահանգում օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքն այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ ՄիԳ-29Կ կործանիչը վառելիքի բաքն առանձնացել է:

Ներկայումս ձեռնարկվում են բոլոր միջոցները  թռիչքների արագ վերականգնման համար:

Կործանիչի օդաչուին վտանգ չի սպառնում», - ասվում է ռազմածովային ուժերի հաղորդագրությունում:

Հաղորդագրությանը կցված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են թռիչքուղու վերեւում սեւ ծխի խիտ ամպեր բարձրանում:

Միջադեպի այլ մանրամասներ չեն ներկայացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ