News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը հետաքննում է միջադեպ, որի ժամանակ լիտվական զբոսանքի համար նախատեսված կատերը Կուրշի ծոցում խախտել է ՌԴ ծովային սահմանը:

Շաբաթ ազգային ռադիոյի եթերում այս մասին ասել է սահմանային գերատեսչության ներկայացուցիչ Գեդրյուս Միշուտիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախնական տվյալների համաձայն հարսանիք տոնող Լիտվայաի 6 քաղաքացիներով զբոսանքի համար նախատեսված կատերը ուրբաթ երեկոյան Կուրշի ծոցում ծանծաղուտում է հայտնվել: Շարժիչը շարքից դուրս է եկել, հոսանքը կատերին տարել է ՌԴ ջրատարածություն», - ասել է նա:

Մոտ կեսգիշերին ուղեւորներով կատերը վերադարձել է Լիտվա:

«Կապիտանին ծանուցագիր է տրվել միջադեպի հետաքննության համար Ներինգում սահմանային ուղեկալ ներկայանալու պահանջով», - ասել է Միշուտիսը:

Կապիտանին, որը կատերի սեփականատերն է, մինչեւ 300 եվրո վարչական տուգանք է սպառնում սահմանի ոչ դիտավորյալ խախտման համար:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ