News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գեղարդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր այգին բենզին են լցրել ու այրել:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 2-ի ժամը 14.00-ից մինչև հունիսի 7-ի ժամը 10.30-ն այրել են այգու ցանկապատին կից մոշի թփերը, ինչի արդյունքում մասնակի այրվել է պտղատու 4 և ամբողջովին մեկ ծառ:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում, նշված այգու ծառերն անզգուշությամբ այրել են Ջրվեժ գյուղի և Երևանի Ջրվեժ թաղամասի երկու անչափահաս բնակիչներ:

Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ