News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի հայտնի Լոխ-Նեսս լճում արված գիտական խոշոր հետազոտությունը սենսացիոն արդյունքների է հասել: Հնարավոր է, որ առեղծվածային հրեշն իրական լինի, հաղորդում է Fox News-ը:   

Հետազոտության շրջանակում գինտականները վերցրել են լճի 3 տարբեր խորություններից ջրի նմուշներ: Նրանք հավաքել են բոլոր արարածների ԴՆԹ-ները՝ նրանց մաշկի, փետուրների, բրդի, թեփուկների, արտաթորանքի նմուշները:

Այժմ նախագծի հեղինակ Նիլ Գեմմելն Օտագոյի համալսարանից իր թիմի հետ միասին հրապարակել է հետազոտության արդյունքները: Պրոֆեսորը հայտարարել է, որ արդյունքներն իսկապես ապշեցուցիչ են:

Նրա խոսքով՝ հետազոտության վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ, սակայն պրոֆեսորը պատմել է 2 տեսությունների մասին, որոնք կարող են իրական լինել:

Հիմնական տեսություններից մեկի համաձայն՝ հայտնի Լոխ-Նեսսի հրեշը կարող է վերապրած պլեզիոզավր լինել, մյուս տեսության համաձայն՝ այն կարող է թառափ կամ երկարատամ ձուկ լինել:  

Գիտնականը հավելել է, որ այդ հետազոտությունն իր համար շատ թանկ է, քանի որ իր նախնիները շոտլանդացիներ էին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ