News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրատարակվել է արձակագիր Ռաֆայել Նահապետյանի «Ուշադրություն, սկսվում է» ժողովածուն՝ բաղկացած  14 պատմվածքից եւ մեկ վիպակից (ֆոտոռեպորտաժ

Այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն արձակագրի որդին՝ Հայկարամ Նահապետյանը, ով կազմել է ժողովածուն, նշեց, որ փորձ է արվել մոռացությունից փրկել արձակագրի արժեքավոր գործերը. «Ժողովածուն պատմվածքների ծաղկաքաղ է, որը ներառում է 1970-ականներից մինչեւ 21–րդ դարը՝ իր կյանքի մայրամուտը գրված գործերը։ «Ուշադրություն, սկսվում է» վիպակը գրվել է 1988-89 թթ. ընթացքում, վերնագիրը խորհրդանշական ենք ընտրել, որով կարծես նկատի ունենք, որ սկսում է իր վերադարձը։ Մենք փորձում ենք վերադարձնել գործեր, որոնք անտիկ չեն, բայց մոռացված են»։

Արձակագրի որդին նկատում է՝ արձակագիրը վարժվել էր գրամեքենայի ռիթմին, պետք է լսեր գրամեքենայի կտկտոցը, ուստի Ռաֆայել Նահապետյանի գրամեքենան արտացոլվել է նաեւ ժողովածուի շապիկին։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը շեշտեց՝ գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով, որը ժամանակից գրողների արժեւորման նպատակ ունի.  «Մեր կարծիքով՝ Ռաֆայել Նահապետյանը մեր գրական ընթացքի լավագույն ներկայացուցիչներից է, որի գործերն արժանի են ընթերցման: Իր ձեռագրով, իր ստեղծագործական հետագծով իսկապես տարբերվող գրող, որը ստեղծեց ուրույն արձակ՝մանավանդ 90-ականներին, երբ մեր գրականության մեջ տրամադրությունների, փիլիսոփայությունների, գաղափարների որոշակի անկում կար, Նահապետյանը ստեղծեց զվարթ, քաղաքային գրականություն, որը նյութական լավագույն դրսեւորումը Ռաֆայել Նահապետյանի շնորհիվ դրսորվեց»։

Ռաֆայել Նահապետյանի մտերիմներից արձակագիր Գուրգեն Խանջյանը նկատում է՝ իր ընկերը խորհրդային տարիներին էլ ավելի խորքային էր իրերը տեսնում. «Երբ ծանոթացա Ռաֆոյի հետ, պարզեցի, որ բոհեմական ռոմանտիզմի վերջին բայց ամենացայտուին ներկայացուցիչներից էր։ Նրա ապրելու ձեւն ինքնին արվեստ էր»:

 

Տպել
Ամենաշատ