News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Պուշկինի 40 հասցեում գտնվող «Էպիկուր» գաստրո սրճարանի երկու աշխատակիցներին հունիսի 7-ի ուշ երեկոյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել առանց որեւէ հիմնավորման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սրճարանի մենեջեր Եվգենյա Ասատրյանը` պատմելով միջադեպի մասին:

«Սկզբում եկան 2 ոստիկան, առանց բարեւելու, իգնոր անելով խնդրեցին, որ երաժշտության ձայնը իջեցնենք, մենք  իջեցրեցինք ձայնը, նույնիսկ դիջեյը հավաքեց իր բոլոր պլաստինկաները, մենք դրեցինք մեր հիմանկան երաժշտությունը ու մենք  շարունակեցինք մեր գործունեությունը, որովհետեւ մենք մինչեւ 01:00-ն գործում ենք: Մի քիչ հետո երբ արդեն հաճախորդները հաշիվները փակում էին, դուրս էին գալիս,  ոստիկանները վերադարձան 4 հոգով  ու էլի տգեղ ձեւով մտան ներս, որն էլի հաճելի չի եւ հիմնականում տուրիստներն են մտնում եւ իհարկե դա տհաճ է հաճախորրդի համար: Հետո երբ մեր տնօրենը փորձեց հարցը լուծել արդեն դրսում,  գոռգոռոցներ լսվեցին եւ նստեցրին գրաժդանսկի ավտոներ ու տարան»,-պատմեց մենեջերը` նշելով, որ դրանից հետո չգիտի, թե ինչ է եղել:

Սրճարանի մենեջերը պատմեց, որ ավելի ուշ աշխատակիցներն ազատ են արձակվել, նրանցից մեկն էլ տուգանվել է ալկոհոլ օգտագործելու, ինչն ըստ մենեջերի, աբսուրդ է:

Եվգենյա Ասատրյանը նշեց, որ ոստիկանների  կողմից նմանատիպ գործողությունները միայն իրենց սրճարանում չեն եղել,  մայրաքաղաքի այլ սրճարաններում էլ են եղել:

«Մենք դեմ չենք, որ կարգուկանոն պահպանվի, բայց կարելի է դա ավլեի կոռեկտ ձեով անել, կարծես միլիցա լինեն, ոչ թե ոստիկան: Չեմ կարող ասել ինչը մեզ մոտ իրենց ինչը դուր չեկավ, բայց ակնհայտ երեւում էր նրանց արհամարհական  վերաբերմունքը»,-ասաց մենեջերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ