News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մեքսիկային ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

«Նախագահ Թրամփը գցել է աշխարհում ԱՄՆ-ի առաջատարի հեղինակությունը՝ իր մերձավոր բարեկամի եւ հարեւանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքի պատճառով»,- հեռուստաալիքը մեջբերում է Փելոսիի խոսքը:

Խորը հիասթափություն հայտնելով Թրամփի վարած «կործանարար» քաղաքականությունից՝ Փելոսին հայտարարել է, որ Կոնգրեսը շարունակում է ստիպել ԱՄՆ նախագահին զեկուցել հարավային սահմանին բոլոր ձախողումների համար:

Նա նաեւ նշել է, որ նախագահ Թրամփը պետք է դադարեցնել սաբոտաժի ենթարկել բարեխիղճ, կառուցողական եւ միջկուսակցական ջանքերը՝ ուղղված այդ խնդրի մարդկային լուծմանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ