News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շատ վատ եմ գնահատում, որ գյուղատնտեսության նախարարությունը վերացրեցին՝ միացնելով էկոնոմիկայի նախարարությանը: Այս մասին, այսօր՝ ասուլիսում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Դու գերակա ուղղություն ես համարում գյուղատնտեսությունը եւ վերացնում ես գյուղատնտեսության նախարարությունը: Օրինակ, ԵՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները հայդիպում են եւ դու ներկայանում ես էկոնոմիկայի նախարարով, դա հասկանալի չէ»,-ասաց Բագրատյանը,

Նա նկատեց, որ այստեղ կառավարման համակարգի թերություն, բացթողում կա. «Կառավարության կառուցվածքը պետք է սպասարկի ծրագրին: Ոչ թե ինքնանպատակ պետք է որոշես, թե քանի նախարարություն ունենաս, այլ քանի ոլորտ դու կարեւորում ես, այդ ոլորտները պետք է առնվազն նախարարություններ ունենա, որ ոլորտի քաղաքականությունը մշակի, ներկայանցի թե ներսում, թե դրսում:

Պատկերացնեք, մենք ուզում ենք գնալ Կապան, բայց ուզում ենք գնալ էշով: Դա արդյունավետ չի, չէ՞: Հիմա նույն հաջողությամբ, Գյուղանտեսության նախարարության չունենալով՝ ուզում ենք գյուղատնտեսություն զարգացնել»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Տպել
Ամենաշատ