News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

32-ամյա ավստրալացի բուժուշխատող Մարկ Կոպունն Իտալիայում մեկ եվրոյով պատմական շենք է գնել, հաղորդում է Life-ը՝ News.com.au-ի վրա հղումով:

Նա պատմել է, որ առանձնատունը գնել է մեկ բաժակ էսպրեսսոյի գնով՝ մեկ եվրո:

«Մի քանի ամիս առաջ ընկերս զանգեց ինձ եւ հայտնեց այդ անհավանական նորության մասին: Մուսսոմելիում գրեթե անվճար շենքեր են վաճառում: Ես առաջին ինքնաթիռով մեկնեցի Սիցիլիա»,- կիսվել է Կոպունը:

2017 թվականի տվյալներով՝ Մուսսոմելիում 11 հազար բնակիչ է ապրում, եւ խոշոր քաղաքներ երիտասարդյության մեկնման պատճառով քաղաքը դատարակվում է:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ քաղաքի իշխանությունները վաճառքի էին հանել առնվազն 500 տուն 1 եվրոյով: Սակայն գործարքի «խարդախ» կողմն այն է, որ գնորդը պետք է շենքը վերանորոգի:

Կոպունը 3 հարկանի պատմական շենք է գնել: Նրա բախտը բերել է, քանի որ շենքը համեմատաբար լավ է պահպանվել: Նա մտադիր է շենքն ինքնուրույն վերանորոգել:

XVIII դարակեսերի շենքի վերանորոգման համար տղամարդը մտադիր է ավելի քան 20 հազար եվրո ծախսել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ