News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Հիլար Քլինթոնն ու Մադլեն Օլբրայթը կմասնակցեն պետական ծառայության տարիների թեմային նվիրված քննարկմանը, որը կանցկացվի նրանց ալմա մատերում՝ Ուելլսլիի քոլեջում, հաղորդում է Associated Press-ը: 

Երկու քաղաքական գործիչները ծառայել են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության վարչակազմում: Նրանք հարազատ քոլեջում կպատմեն, թե ինչպես են իրենց հայրենիքը ներկայացրել արտասահմանում:

Նրանք նաեւ կպատասխանեն մարդու իրավունքների, կանանց, Ուելլսլիի քոլեջում անցկացրած տարիների եւ քոլեջում մթնոլորտ ձեւավորելու հարցում կանանց դերի մասին:

Օլբրայթը սովորել է այդ քոլեջում 1959 թվականին, իսկ Քլինթոնը՝ 1969-ին:

Մադլեն Օլբրայթն ԱՄՆ պատմության մեջ առաջին կին պետքարտուղարն է, ծառայել է Բիլ Քլինթոնի նախագահության, իսկ Քլինթոնը՝ Բարաք Օբամայի նախագահության տարիներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ