News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ»-ի 11 անդամների՝ առանց որեւէ ակներեւ հիմքի: Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» ՀԿ-ն:

«Մեր անդամները չեն իրականացրել որեւէ անօրինական գործողություն եւ նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։ Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, եւ ոչ մի քաղաքացի այլեւս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսեւորվող օրենքի կամայական կիրառումից։

Այլեւս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։ Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի եւ չեք կանգնեցնի։

Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը և «ահազանգի» իսկությունը։ Հաշվի առնելով ՀՀ վարչապետի կողմից «սևազգեստ» քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքը, հավանական ենք համարում, որ ահազանգը պայմանավորված է այդ սպառնալիքների հիման վրա առաջացած խտրականությամբ։

Հնարավոր է նաև, որ ահազանգը շինծու է, և պայմանավորված է մեր քաղաքական գործունեությամբ»,-ասված է հայտարարությունում։

Ավելի ուշ «Ադեկվադ»-ի 3 անդամներ, այդ թվում Կոնստանտին Տեր- Նակալյան ու Արթուր Դանիելյանը ազատ են արձակվել: Նրանք ոստիկանության բակում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ