News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խորհրդարանն այսօր հռչակագիր է ընդունել՝ «Դեմոկրատական կուսակցության եւ նրա առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի կողմից Սահմանադրական դատարանի միջոցով իշխանության բռնատիրման փորձի դատապարտման մասին»: 

Փաստաթղթում ասվում է, որ միաձայն անօրինական են ճանաչվել երկրի Սահմանադրական դատարանի գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Բացի այդ, նրանք պահանջել են ՍԴ-ի անդամների հրաժարականը:

Նիստի ուղիղ եթերը հեռարձակվել է երկրի առաջատար հեռուստաալիքներով:

Խորհրդարանականները նաեւ կողմ են քվեարկել նախագահի ենթակայության տակ գտնվող Պետական պահպանության ծառայության վերադարձի օգտին: Բացի այդ, նրանք պաշտոնաթող են արել Կոռուպցիայի դեմ պայքարի հարցով Ազգային կենտրոնի ղեկավար Բոգդան Զումբրյանին:

Ավելի վաղ քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցում խորհրդարանական կուսակցությունների ջանքերը ողջունել էին Մոլդովայում ԱՄՆ, Ռուսաստանի եւ ԵՄ-ի դեսպանները, որոնց նախագահ Իգոր Դոդոնը տեղեկացրել էր երկրում ապակայունացման հնարավոր իրավիճակի մասին: Դեսպանները երկրի ղեկավարի հետ խորհրդարան էին եկել, որտեղ աջակցել էին վարչապետի պաշտոնում Մայա Սանդուի թեկնածությունը: 

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը դա որպես «իշխանության բռնատիրում» է գնահատել: Նա դիմել էր ՍԴ-ին՝ խնդրանքով օրինականացնել պատգամավորների ընդունած որոշումները: Երկու ժամվա ընթացքում դատարանը դրանք անօրինական էր ճանաչել:

Իրենց հերթին, պատգամավորներ նշանակված փոխվարչապետն ու ներքին գործերի նախարարը մտավախություն են հայտնել, որ դեմոկրատների կողմից վերահսկվող իրավապահ կառույցները կարող են ձերբակալել նախագահին, խորհրդարանի խոսնակին, վարչապետին, ինչպես նաեւ պատգամավորներին և կառավարության անդամներին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ