News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի եղբայր Թոնի Ռոդեմը: Նա 65 տարեկան էր: «Անցած գիշեր կյանքից հեռացել է իմ եղբայր Թոնին: Դժվար է բառեր գտնել, այսօր ես լցված եմ նրա մասին հուշերով»,-գրել է նա թվիթերյան իր էջում: Քլինթոնը հավելել է, որ իր եղբայրը «բարի, առատաձեռն, հիանալի ամուսին եւ հայր էր»: Ռոդեմի մահվան պատճառը նա չի նշել, հաղորդում է Lenta-ն:

Կյանքի ընթացքում Թոնի Ռոդեմն աշխատել է որպես անվտանգության աշխատակից բանտում, ապահովագրական գործակալ, մասնավոր հետախույզ, ինչպես նաեւ զբաղվել է բիզնեսով, նշում է ABC-ն: Նա ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի օրոք ընդգրկված էր Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ