News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հասկացրել է Անկարային, որ հարամում է, որ Թուրքիայի հայտարարությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հորատման մտադրության մասին սադրանք է: Այդ մասին հայտարարել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը Կիպրոսի լրատվական գործակալությանը (CNA) տված հարցազրույցում:

Փալմերը, որը մի շարք հանդիպումներ է ունեցել Կիպրոսում ընթացիկ շաբաթ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է Կիպրոսի իրավունքն իր ածխածնային ռեսուրսները մշակելու համար: «Մենք գտնում ենք, որ այդ ռեսուրսներից ստացված եկամուտը պետք է արդարացիորեն բաշխվի կղզու ամբողջ բնակչության միջեւ բանակցությունների միջոցով կարգավորման շրջանակներում»,-ասել է նա:

Հարցին, թե հատկապես ինչ կանի ԱՄՆ-ը, եթե Թուրքիան պնդի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հորատման համար, Փալմերը պատասխանել է. «Ես չեմ ուզում հիպոթեզներ նշել, սակայն կարող եմ ասել, որ մենք հասկացրել ենք Թուրքիային, որ համարում ենք, որ իր ձեռնարկած գործողությունները սադրանք են, եւ մենք կոչ ենք արել Թուրքիայի դադարել դրանք»:

«Մենք շարունակում ենք քննարկել համագործակցության խորացման եւ ամրապնդման միջոցները: Կիպրոսի հանրապետությունը վերջերս ուղարկել է իր առաջին ռազմական կցորդին Վաշինգտոնի դեսպանատուն, այդ իսկ պատճառով մենք համատեղ աշխատում ենք այն ուղղությամբ, որ մտադրությունների մասին հայտարարությունն  իրականացվի գործնականում»,-հավելել է նա:

Հարցին, թե համարում է արդյոք նա անախրոնիզմ, որ Կիպրոսում դեռեւս գործում է էմբարգո ԱՄՆ-ից զենքի մատակարարման շուրջ, Փալմերը նշել է, որ «Կիպրոսը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է, եւ մենք դիտարկում ենք այդ ոլորտում ուղիները»,-հավելել է նա:

1987 թվականին ԱՄՆ-ը սահմանափակել էր Կիպրոսին զենքի եւ պաշտպանական միջոցների փոխանցումը՝ փորձելով խթանել վերամիավորման ջանքերն ու խուսափել կղզում սպառազինությունների մրցավազքից: Առ այսօր Կիպրոսի կառավարությունը փորձում է չեղարկել էմբարգոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ