News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանի արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.1 տոկոսը տեղական ժամանակով 12:00-ին, հաղորդում է հանրապետության ԿԸՀ-ը:

Լուրեր Հայաստանից- NEWS.am-ի թղթակիցը Ղազախստանից հաղորդում է, որ արդեն քվեարկել են նախագահի բոլոր թեկնածուները:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար հավակնում են յոթ թեկնածուներ. Ժամբիլ Ահմետբեկովը «Կոմունիստական ժողովրդական կուսակցությունից», Դանիա Եսպաեւան «Ակ ժոլ» կուսակցությունից, Ամիրժան Քոսանովը «Ազգի ճակատագիր» ազգային հայրենասիրական շարժումից, Տոլեուտայ Ռահիմբեկովը «Աուիլ» կուսակցությունից, Ամանգելդի Թասպիհովը Ղազախստանի Արհմիությունների ֆեդերացիայից, Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը (Ղազախստանի գործող նախագահը) Nur Otan կուսակցությունից, Սադիբեք Թուգելը «Մեծ անապատի արծիվներ» հասարակական միավորումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ