News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրություններն ընթանում են, եւ թեկնածուներից Սասուն Գրիգորյանը արդեն քվեարկել է 29/02 ընտրատեղամասում:

Անդրադառնալով երեկ Աբովյանում տեղի ունեցած միջադեպին` Սասուն Գրիգորյանը NEWS.am-ին հայտնեց, որ ձեռնպահ կմնա դեռ մեկնաբանություններից եւ խորհորդ տվեց սպասել իրավապահների հայտարարություններին:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի  նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը:

Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։ Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ժամը 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը:

Տպել
Ամենաշատ