News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 9-ին, Հայաստանի 23 համայնքներում տեղական ընտրություններ են անցկացվում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Նշենք, որ ՏԻՄ արտահերթ ընտրություններում առաջադրված 52 թեկնածուներից միայն 5-ն են կուսակցական, 3-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են, եւ մեկական թեկնածու՝ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից։

Այսպես` Արարատի մարզի Սիս համայնքում առաջադրվել է 3 թեկնածու, նրանք բոլորն էլ անկուսակցական են: Թեկնածուներից Հայկ Մելքոնյանը համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Արմավիրի մարզի Ապագա համայնքում նույնպես 3 անկուսակցական թեկնածուներ են առաջադրվել` նրանցից մեկը` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում գրանցված 4 թեկնածու կա, 4-ն էլ անկուսակցական, որոնցից մեկն էլ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Արմավիրի Վարդանաշեն համայնքում 2 գրանցված թեկնածու կմրցեն, 2-ն էլ անկուսակցական են:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում 6 անկուսակցական թեկնածուներ են առաջադրվել, իր թեկնածությունն է առաջադրել նաեւ գործող համայնքապետը` Վարդան Պողոսյանը:

Գեղարքունիքի Ծովասար համայնքում 2 թեկնածու կա, 2-ն էլ անկուսակցական, որից մեկը համայնքի ներկայիս ղեկավարն է:

Լոռու մարզի Ղուրսալ Համայնքում եւս երկու թեկնածու է, երկուսն էլ անկուսակցական:

Լոռու Շենավան համայնքում առաջադրված 3 թեռկնածուներից 2-ն անկուսակցական են,մեկը Քաղաքացիական պայամանագիր կուսակցության ենրկայացուցիչ է, նա նաեւ ներկայիս համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Լոռու Քարաձոր համայնքում առաջադրված 4 թեկնածուներից 3-ն անկուսակցական են, մեկը եւս ՔՊ անդամ:

Աբովյան քաղաքում 5 թեկնածուներից 4-ն անկուսակցական են, իսկ մեկը` ՔՊ անդամ:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում 2 թեկնածու է առաջադրվել, նրանցից մեկը ԲՀԿ անդամ է եւ ներկայիս համայնքապետը:

Շիրակի Սպանդարյան եւ Անուշավան համայնքերում անկուսակցական թեկնածուներ են առաջադրվել, իսկ Տավուշի Ազատաամուտ համայնքում առաջադրված 2 թեկնածուներից մեկը ՀՅԴ ներկայացուցիչ է եւ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

 

Տպել
Ամենաշատ