News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահ Մայտրիպալա Սիրիսենային չխոչընդոտել Զատկի օրն ահաբեկչությունների առնչությամբ բաց թողնված անվտանգության վերաբերյալ հետաքննությանը, հաղորդում է AFP-ը:

Նախազգուշացումը հնչել էր, երբ Սիրիսենան հայտարարել էր, որ չի համագործակցելու խորհրդարանական հետաքննության հետ եւ թույլ չի տալու պաշտպանության կամ ոստիկանության ներկայացուցիչներին ցուցմունք տալ խորհրդարանական հանձնաժողովին:

«Ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր է ցուցմունք տալ»,-Սիրիսենային կտրուկ պատասխանել է խոսնակ Կարու Ջայասուրիան: «Բարձրաստիճան պաշտոնյաները լիովին տեղեկացված են լուրջ հետեւանքների մասին, եթե նրանց կողմից արձագանք չլինի»:

Նա հասկացրել է Սիրիսենային, որ չի դադարեցնի հանձնաժողովի հետաքննոթյունը եւ կշարունակի հանրային լսումները:

Նախօրեին Սիրիսենայի վարչակազմը հայտնել էր ազգային հետախուզության ղեկավար Սիսիրի Մենդիսին աշխատանքից հեռացնելու մասին, որը հայտարարել էր, որ հնարավոր էր խուսափել հարձակումներից: Մենդիսը նաեւ ասել էր, որ նախագահը պարբերաբար չի անցկացրել հանդիպումներ անվտանգության հարցերով գնահատելու համար իսլամական արմատականների կողմից վտանգը, որոնք իրականացրել էին պայթյունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ում նախազգուշացրել են Սուրբ Ծննդյան տոներին «ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկի» մասին
Սակայն, նա մանրամասներ չի հայտնել, թե ինչ տեղեկություն կարող է հիմք լինել իր նախազգուշացման համար...
Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքի կասկածով տղամարդ է ձերբակալվել
Նա հայտարարեց, որ ցանկանում էր հարձակումներ իրականացնել Սուրբ Ծննդյան ժամանակահատվածում
Գերմանացի իրավապահները հայտնել են երկրում ահաբեկչակության բարձր ռիսկի մասին 
BfV-ն նշում է, որ հարձակումների վտանգը կարող է ծագել աջ ծայրահեղականներից, ովքեր...
Վեց մարդ տուժել եւ մեկը մահացել է Երուսաղեմում ահաբեկչության հետեւանքով
Հինգշաբթի առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմում...
Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակիցը, ով մեղադրվում էր ահաբեկչության մեջ, ազատ է արձակվել բանտից
Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզը, ով աշխատել է Ստամբուլի հյուպատոսությունում որպես թմրանյութերի դեմ պայքարի գործակալության հետ կապի սպա, ձերբակալվել է 2017 թվականին...
Պեսկով. ՀԱՊԿ-ը պայքարում է ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ
Կազմակերպության պետություններում աշխատում են հավաքագրողներ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ