News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը փակուղու մեջ է Իրանի նկատմամբ իր քաղաքականության հետեւանքով՝ ցուցաբերելով ճնշում Թեհրանի նկատմամբ կեղծ համոզմունքի համար, որ Իրանը կփոխվի: Սակայն Իրանում կա դիմադրության մշակույթ: Այդ մասին Irish Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ-ի նախկին ղեկավար Ջոն Բրենանը՝ անվանելով ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին եւ պետքարտուղար Մայք Պոմպոեյին «Իրանի ֆանատիկներ»:

«Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելով, հռչակելով ԻՀՊԿ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելով եւ ստիպելով եվրոպական կողմերին համաձայնվել իրենց պատրավորություններից հրաժարվելու առումով՝ ստեղծվում է տպավորություն, որ Թրամփի վարչակազմը վերջնարդյունքում ցանկանում է տապալել ռեժիմը»,-նշել է նա:

Այն պահից ի վեր, երբ Թրամփը ստանձնել է նախագահի պարտավորությունները 2017 թվականին, նա զբաղեցրել է ավելի ագրեսիվ դիրքորոշում Իրանի նկատմամբ: Նա միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից եւ գործադրել պատժամիջոցներ Թեհրանի դեմ: Այնուհետեւ նա սկսել է ճնշում գործադրել համաձայնագրի մյուս կողմերի վրա՝ ներառյալ եվրոպական պետությունները՝ պահանջելով, որ նրանք նույնպես հրաժարվեն գործարքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ