News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոլդովային, որտեղ ձեւավորվել է երկիշխանություն, անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դեմոկրատական կուսակցությունը չի պատրաստվում իշխանությունը խաղաղ կերպով փոխանցել օրինական խորհրդարանական մեծամասնությանը եւ օրինական կառավարությանը: Անգամ չնայած հանգամանքի, որ խորհրդարանում երեկվա գործընթացները եւ նոր ձեւավորված կառավարությունը ստացել են քաղաքացիների մեծամասնության աջակցությունը եւ ընդունվել են Արեւմուտքի եւ Արեւելքի մեր գործընկերների կողմից: Այդ իրավիճակում մենք չունենք այլ ելք, բացի միջազգային հանրությանը խնդրելուց դառնալ միջնորդ իշխանության խաղաղ փոխանցման գործընթացում եւ/կամ կոչ անել Մոլդովայի ժողովրդին աննախադեպ մոբիլիզացման եւ խաղաղ ցույցեր կազմակերպելուն»,-գրել է Դոդոնը:

Մոլդովայի խորհրդարանը, որին չէր հաջողվել փետրվարին կայացած ընտրություններից հետո ձեւավորել իշխող կոալիցիա եւ կառավարություն, շաբաթ կարողացել էր հաղթահարել արտահերթ ընտրությունների վտանգը: Դա տեղի էր ունեցել, երբ նախագահ Իգոր Դոդոնին սատարող սոցիալիստները պայմանավորվել էին Acum խմբակցության հետ ներկայանալ նախորդ խորհրդարանը եւ կառավարությունը վերահսկող Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության դեմ, որը ղեկավարվում է օլիգարխ Վլադիմիր Պլահոտնյուկի կողմից:

Շաբաթ քաղաքական ճգնաժամից դուրս գալու խորհրդարանական կուսակցությունների ջանքերը ողջունել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Մոլդովայում ԵՄ-ի դեսպանատները, որոնք Դոդոնը տեղեկացրել էր հանրապետությունում իրավիճակի հնարավոր ապակայունացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ