News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրներն ու մնացած կողմերը պարտավոր են կարգավորել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ-ի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Իրան առաջիկա այցը, ինչպես նաեւ նախագահ Հասան Ռոուհանիի այցը Տաջիկստան եւ Ղրղզստան հիանալի հնարավորություն կլինեն Իրանական Հանրապետության համար որոշելու իր քաղաքականությունը, քննարկելու ապագայի ծրագրերն ու գտնելու լուծումեր ամբողջ աշխարհին ուղղված քայքայիչ քաղաքականությանը դիմադրելու համար:

«Եվրոպացիները հնարավորություն չունեն քննադատելու Իրանն անգամ այն ոլորտներում, որոնք կապ չունեն միջուկային համաձայնագրի հետ: Արեւմուտքի քաղաքականությունը տարածաշրջանում մեզ միայն վնաս է հասցրել: Միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրներն ու մնացած կողմերը պարտավոր են կարգավորել իրավիճակն Իրանի հետ տնտեսական հարաբերությունների շուրջ»,-նշել է Զարիֆը:

Մայիսին Իրանը հայտարարել էր, որ դադարեցնում է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների մի մասի կատարումը՝ տալով համաձայնագրի մնացած կողմերին 60 օր իրենց պարտավորությունները կատարելու համար՝ հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են Իրանի տնտեսական շահերին բանկային եւ էներգետիկայի ոլորտներում:

Իրանն ընդգծել է, որ մտադիր չէ հրաժարվել համաձայնագրից, եւ իր պարտավորությունները դադարեցնելու մասին որոշումը ելնում է համաձայնագրի դրույթներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ