News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը համարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգը պրանկ է եւ անջատել է հեռախոսը: Թրամփը զանգահարել էր Ջոնսոնին վերջերս Լոնդոն կատարած այցի ժամանակ եւ հրավիրել նրան հանդիպման:

Sunday Times-ին տված հարցազրույցում Ջոնսոնը պատմել է, որ նրան զանգել էր ինչ-որ մեկը, որը պնդում էր, որ Դաուինգ-սթրիթի հեռախոսային կոմուտատորն է: «Այդ մարդն ուներ մեղմ իռլանդական ակցենտ, եւ նա ասաց. «Ձեզ հետ կապի մեջ Միացյալ Նահանգների նախագահն է»,-ասել է Ջոնսոնը: «Արագ մտածելով՝ ես պատասխանել եմ. «Քիլքենի ռադիոյի բոլոր ունկնդիրներին՝ ինձ չեն խափել»,-նշել է նա՝ հավելելով, որ անջատել է հեռախոսը:

Այդուհանդերձ, երկու գործիչների հեռախոսազրույցը կայացել է: Ջոնսոնն ասել է, որ Թրամփը «ոչ միայն մաղթել է ինձ ամենայն բարիք, այլ նաեւ շատ է ցանկացել ակտիվացնել մեր տնտեսական համագործակցությունն ու կնքել համաձայնագիր ազատ առեւտրի մասին»:

Ինչպես հաղորդվում է, Թրամփը խնդրել է Ջոնսոնի հետ հանդիպում, սակայն նրան մերժել են: Ջոնսոնին մոտ պաշտոնյայի խոսքով՝ նա շնորհակալություն է հայտնել Թրամփին, սակայն հրաժարվել է հրավերից, քանի որ նա պետք է նախապատրաստվի թորիների առաջնորդի քարոզարշավի միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ