News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիերա Լեոնեում ցնցված են 5-ամյա աղջկա բռնաբարության փաստով, որը ստացված տրավմաների հեեւտանքով պարալիզացվել էր:

Ինչպես գրում է AP-ը, սկզբում ոչ ոք չէր հասկանում, թե ինչու 5-ամյա աղջիկն այլեւս չէր կարողանում շարժել ոտքերը կամ վերահսկել միզարտադրությունը: Որոշ մարդիկ համարում էին, որ դա կախարդանքի հետեւանք է, սակայն իրական պատճառն ավելի սարսափելի էր. երեխան ենթարկվել էր դաժան բռնաբարության:

Այդ դեպքն առաջ էր բերել երեխաների նկատմամբ սեռական բռնության խնդիրը որպես առաջնահերթություն Սիերա Լեոնեում:

Փետրվարին նախագահ Յուլիուս Մադա Բիոն հայտարարել էր սեռական բռնությունը որպես արտակարգ իրավիճակ եւ խոստացել օգնել հնգամյա երեխային բուժվել արտասահմանում:

Սակայն ամիսներ անց պարզ դարձավ, թե որքան բարդ է պայքարել սեռական բռնության դեմ. նրա հայրը դեմ էր, որ բռնաբարությունը դիտարկվի դատարանում: Դատի օրը նշանակված չէ, անգամ դատախազը չի ընտրվել:

Սիերա Լեոնեի առաջին տիկինն ակտիվորեն քարոզում էր աղջիկների իրավունքները եւ լսել էր այդ դեպքի մասին:

5-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը նրա հորեղբայրն էր. նա շարունակում է գտնվել բանտում:

Կանանց կենտրոնում, որտեղ գտնվում է երեխան, պարզել են, որ բռնաբարության պահին աղջիկը 4 տարեկան էր:

Բռնաբարությունից 1 տարի անց 5 տարեկան երեխան դեռեւս չի կարողանում քայլել եւ տեղաշարժվում է անվասայլակով բժշկական կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ