News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի Չինաստանից ներկրված ապրանքների մաքսերն ավելացնելու մասին հունիսի վերջում իր չինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Ինչպես CNBC-ին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Թրամփը կփորձի հասկանալ՝ ցանկանում է արդյոք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը գնալ «ճիշտ ուղղությամբ» երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների գործարքի շրջանակներում:

«Եթե Չինաստանը չցանկանա առաջ շարժվել գործարքի պայմաններով, ապա նախագահ Թրամփը մեծ ուրախությամբ չբարձրացնի սակագները»,-հավելել է Մնուչինը:

Վերջին անգամ երկու երկրների նախագահները հանդիպել են 2018 թվականի դեկտեմբերին Բուենոս Այրեսում: Այդ ժամանակ նրանք պայմանավորվել էին կասեցնել սակագների բարձրացումը բանակցությունների ֆոնին: Սակայն մայիսին Թրամփն անսպասելիորեն հայտարարել էր թվիթերյան իր էջում, որ նրա վարչակազմը սահմանում է լրացուցիչ մաքսեր չինական ապրանքների ներկրման համար 200 մլրդ դոլարի չափով եւ սպառնացել էր մաքսերի ավելացմամբ:

Ամերիկյան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ այդ միջոցները ձեռնարկվել էին ի պատասխան Չինաստանի փորձերին վերանայել ավելի վաղ ձեռքբերված համաձայնության պայմանները:

«Մենք գրանցել էինք հսկայական առաջընթաց, ես կարծում եմ, որ մենք կնքել էինք գործարք, որը գրեթե 90 տոկոսով կատարվել էր: Չինաստանը ցանկացել է ինչ-որ բան վերանայել»,-ասել է Մնուչինը: «Մենք դադարեցրել ենք բանակցությունները»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ շատ բան է կախված Ճապոնիայում երկու նախագահների հանդիպումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ