News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Աբովյանի 29/07 ընտրատեղամասում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի մոտ ցուցակ է հայտնաբերվել՝ քաղաքացիների անուններով և հեռախոսահամարներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա նկարեց ցուցակը եւ հանձնարարեց հետաքննիչին հաղորդում տալ։ 

Մարզպետը լրագրողներին հայտնեց, որ ցուցակը եղել է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի վստահված անձ Վեներա Գյուլինյանի մոտ, որը նաև «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարն է:

Մարզպետի հարցազրույցի ժամանակ նրան մոտեցավ մի դիտորդ եւ հարց ուղղեց, թե որքանով է վստահ, որ որպես ընտրող՝ ընտրատեղամաս մտնելու ունի, ինչին մարզպետը արձագանքեց՝ «եթե իրավունք եմ խախտել, կարող եք արձանագրել»։

Դիտորդի դժգոհության պատճառն այն էր, որ Ռոմանոս Պետրոսյանը ընտրելուց հետո կրկին վերադարձել է ընտրատեղամաս և չհանդիսանալով ո՛չ վստահված անձ, ո՛չ դիտորդ՝ հանձնարարականներ է տվել հանձնաժողովի նախագահին։

Իսկ ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամը, որի մոտ եղել է ընտրողների ցուցակ, պնդեց, որ դա համատիրության ցուցակն է, որը պարզապես մնացել է ուղեցույցի մեջ, և ցուցակում ընդգրկված քաղաքացիներն անգամ այդ ընտրատեղամասում չեն քվեարկում։

Տպել
Ամենաշատ