News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոլդովայի վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպը, որին հունիսի 9-ին Սահմանադրական դատարանը փոխանցել էր երկրի նախագահի լիազորությունները, իր առաջին հրամանով ցրել է խորհրդարանը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով Radio Сhisinau-ին:

Ռադիոկայանի տվյալներով՝ Ֆիլիպը նաեւ ստորագրել է հրաման երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 6-ին:

Երկրի ղեկավարի պաշտոնակատարն այդ որոշումը կայացրել է, երբ «Սահմանադրական դատարանը վճռել էր, որ նախագահը [հանրապետության, Իգոր Դոդոնը] հրաժարվել էր կատարել իր սահմանադրական լիազորություններն ու նախաձեռնել արտահերթ ընտրություններ», պարզաբանել է Ֆիլիպը: Այժմ, շարունակել է նա, Մոլդովայի քաղաքականությանը վտանգ է սպառնում:

Խոսքը վերաբերում է Մոլդովայի պատգամավորներին, որոնք հունիսի 8-ին հռչակագիր են ընդունել, որը ճանաչում է հանրապետությունը որպես «գրավյալ պետություն»: Այդ փաստաթղթի ընդունումը սատարել են Դոդոնն ու նրան աջակցող Սոցիալիստական կուսակցությունը, ինչպես նաեւ ACUM խմբակցությունը: Հռչակագրում պատգամավորներն անվանել են ՍԴ-ի գործողություններն անօրինական՝ հրաժարվելով ընդունել նոր կառավարության լեգիտիմությունը:

Հաջորդ օրը ՍԴ-ը վճռել էր զրկել Դոդոնին նախագահական լիազորություններից եւ փոխանցել դրանք վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպին: ՍԴ-ում այդ որոշումը հիմնավորել են նրանով, որ Դոդոնը հրաժարվել էր ցրել խորհրդարանը: Դա, ըստ դատավորների, Սահմանադրությամբ սահմանված նախագահական պարտավորությունների կատարման մերժում էր Դոդոնի կողմից:

Մոլդովայում քաղաքական ճգնաժամը սկսվել էր, երբ Մոլդովայի խորհրդարանը, որին չէր հաջողվել փետրվարին կայացած ընտրություններից հետո ձեւավորել իշխող կոալիցիա եւ կառավարություն, շաբաթ կարողացել էր հաղթահարել արտահերթ ընտրությունների վտանգը: Դա տեղի էր ունեցել, երբ նախագահ Իգոր Դոդոնին սատարող սոցիալիստները պայմանավորվել էին Acum խմբակցության հետ ներկայանալ նախորդ խորհրդարանը եւ կառավարությունը վերահսկող Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության դեմ, որը ղեկավարվում է օլիգարխ Վլադիմիր Պլահոտնյուկի կողմից: Սակայն հունիսի 7-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը պարտավորեցրել էր Դոդոնին ցրել խորհրդարանը, քանի որ նրան չէր հաջողվել եռամսյա ժամկետում ձեւավորել կառավարությունը: Սակայն նախագահը հրաժարվել էր կատարել այդ որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ