News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առեւտրային եւ աշխահրաքաղաքական լարվածությունն ավելացել է՝ մեծացնելով գլոբալ աճի բարելավման համար վտանգները, ասվում է «Մեծ Քսանի» ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

«Գլոբալ աճը, ըստ էության, կայունանում է, եւ ակնկալվում է, որ այն կնվազի մինչեւ 2020 թվականը»,-ասվում է G20-ի ֆինանսական առաջնորդների կոմյունիկեում: «Այդուհանդերձ, աճի տեպմերը ցածր են, իսկ ռիսկերը նախկինի պես նվազում են: Գլխավորն այն է, որ առեւտրային եւ աշխարհաքաղաքական լարվածությունն ավելացել է: Մենք կշարունակենք վերացնել ռիսկերը եւ պատրաստ կլինենք հետագա գործողություններին»:

Նշվում է, որ G20-ի ֆինանսական առաջնորդները համաձայնվել են մշակել ընդհանուր կանոններ 2020 թվականին, որպեսզի փակեն կորպորատիվ հարկերը պակասեցնելու համար օգտագործվող լծակներն այնպիսի տեխնոլոգիական հսկաների դեպքում, ինչպիսիք են Facebook-ն ու Google-ը:

Կոմյունիկեի վերջնական տարբերակում բացառվել է «առեւտրային լարվածությունը լուծելու կենսական անհրաժեշտության մասին» դրույթը: Դրա բացառումը, որը, G20-ից աղբյուրների խոսքով, արվել է Միացյալ Նահանգների պնդմամբ, վկայում է Վաշինգտոնի՝ բարդություններից խուսափելու ձգտման մասին չինական ապրանքների համար ավելացվող մաքսերի աոնչությամբ:

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիր պետք է լինի ներկայիս առեւտրային պատերազմի լարվածության հաղթահարումը միջազգային առեւտրի կանոնները թարմացնելու աշխատանքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ