News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բրիտանիայում հազարավոր հեծանվորդներ մասնակցել են World Naked Bike Ride մերկ բողոքի ակցիային: Մերկացած մասնակիցները հեծանիվներով երթեւեկել են Լոնդոնի, Քարդիֆի, Մանչեսթերի եւ Բրիստոլի փողոցներով՝ բողոքելով ավտոմեքենաների դեմ, գրում է Daily Star-ը:

Բազմաթիվ կանայք եւ տղամարդիկ կրում էին միայն սաղավարտներ եւ ուսապարկեր:

Լոնդոնում հեծանվորդները սկսել էին իրենց ճանապարհը միաժամանակ մայրաքաղաքի ութ շրջաններից եւ հավաքվել կենտրոնում:

Քարդիֆում ցուցարարները դուրս էին եկել քաղաքային համալսարանից եւ շրջել քաղաքի կենտրոնում:

Մանչեսթերում հարյուրավոր հեծանվորդներ գրավել էին քաղաքի փողոցները, երբ օդի ջերմաստիճանը չէր հասել անգամ 14-ի ըստ Ցելսիուսի:

«Անգամ երբ մենք ամբողջովին հագնված ենք, մենք մերկ ենք ճանապարհին ավտոմեքենաների վտանգի առջեւ: Մենք ցանկանում ենք ապրել աշխարհում, որը աղտոտված չէ ճանապարհային աղբով, որտեղ ավտոմեքենան դիտարկվում է որպես տրանսպորտի միջոց»,-գրել են ակցիայի կազմակերպիչներն իրենց կայքում:

Անցած տարի հազարավոր մերկ հեծանվորդներ դուրս էին եկել Բրազիլիայում Սան Պաուլուի փողոցներ բողոքելու հեծանվային ուղիների բացակայության դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ