News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ադեկվադ» հկ պնդում է, որ անդամներից Ազատ Ադամյանի վրա հարձակում է եղել, ինչը ըստ նրանց՝ պայմանավորված է երկրի քաղաքական իշխանության և իրավապահ մարմինների հովանավորչությամբ: Այս մասին «Ադեկվադը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Այսօր` վաղ առավոտյան 06:00-ի շրջագայքում, մի քաղաքացի իր՝ առանց պետհամարանիշների մեքենայով միտումնավոր հարվածել է Ադեկվադ ՀԿ-ի փոխնախագահ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի մեքենային, որը կայանված էր նրա բնակելի շենքի բակում։ Հարվածելուց հետո միջադեպի հեղինակը մոտեցել է Ազատ Ադամյանի բնակարանի դռանը և, կոպտորեն խատելով հանրային անդորրը, ահաբեկելով նրա ընտանիքի անդամներին ու հարևաններին, Ադամյանին դուրս է կանչել, այնուհետև՝ հրահրել վիճաբանություն: Ընթացքում հայհոյել է ու սպառնացել հրազենի կիրառմամբ: Միջադեպը կասեցվել է տեղի բնակիչների ակտիվ միջամտության շրնոհիվ: Տվյալ պահին հասցված վնասը միայն գույքային է:

Մեզ հայտնի դարձավ, որ միջադեպի հեղինակը նախկինում բազմիցս դատված, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և մահափորձ իրականացնելու համար, և Հայաստանում տեղի ունեցած հեշաղրջման արդյունքում ազատություն ստացած անձ է: Մեզ նաև հայտնի դարձավ, որ տվյալ անձը հաճախակի է դիմում նման սադրանքների և զարմանալիորեն միշտ խուսափում պատասխանատվությունից: Ըստ երևույթի՝ սա պայմանավորված է երկրի քաղաքական իշխանության և իրավապահ մարմինների հովանավորչությամբ:

Միջադեպը հրահրելիս տվյալ անձը բղավել է, թե Ադամյանը Ռոբերտ Քոչարյանից 20,000 դոլար է ստացել: Այս և բազմաթիվ այլ փաստերը հուշում են որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան իշխանության կողմից պլանավորված սադրանք:

Պետք է արձանագրենք նաև, որ Ոստիկանության կողմից Ադեկվադներին շինծու ահազանգերով բերման ենթարկուլու մարտավարությանը ավելացել է նաև քրեածին տարրերի կիրառամաբ սադրանքների կազմակերպումը: Նմանօրինակ սադրանքները Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում և խորացնում են Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված ատելության մթնոլորտը:

Հիշեցնենք, որ Մարալիկ քաղաքում մեզ վրա տեղի ունեցած, նախապես պլանավորված՝ կյանքին սպառնալիքներով զուգորդմամբ խմբակային խուլիգանական հարձակման մասնակիցներն ու կազմակերպիչները այդպես էլ որևէ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին, վերջին 2 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից՝ «Ադեկվադ»-ի համակիրների բերման ենթարկելու փաստը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ կասեցնել մեր գործունեությունն ու լռեցնել մեզ։

ՀՀ դե ֆակտո վարչապետի կողմից հրահրված այս իրավիճակը հանդարտեցնելու, ինչպես նաև ապագայում նման դրսևրումները կանխելու նպատակով կոչ ենք անում քաղաքական ուժերին և մեր համաքաղաքացիներին հստակ և ոչ երկիմաստ գնահատական տալ այս միջադեպին և ստեղծված իրավիճակին առհասարակ:

Հայտարարում ենք, որ անկախ մեր վրա գործադրվող ճնշումներից, մենք հաստատակամորեն շարունակելու ենք մեր գործունեությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ «ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ