News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աբովյան քաղաքում ընտրությունները ընթանում են շատ նորմալ, շատ հանգիստ, միայն մարզպետն է մի քիչ լարված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ մարզպետը լարված է, քանի որ հասկացել է` իրենց թեկնածուն պարտվում է:

Բաբայանն ասաց նաեւ, որ մարզպետը պաշտոնի չարաշահում է կատարում. «Քիչ առաջ 29/06 տեղամասում մարզպետը գնացել էլի իրա շանտաժի ձեւերով ուզում էր ինչ-որ բան ապացուցել, բաժնից ոստիկաններ էր հավաքել, բայց էլի ոչ մի բան չստացվեց իր մոտ»:

Անդրադառնալով իր հասցեին հնչեցված մեղադրանքներին` Բաբայանն ասաց, որ մարզպետն Աբովյանում ժողովրդի վստահությունը չի վայելում, միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է ձայներ հավաքել:

«Իրա տնեցիներն էլ սկի չեն մասնակցել իր ընտրությանը, դրա համար էլ մարզպետը նման հայտարարություն է անում, ուզում է գործ տվողների, զրպարտողների քաղաք սարքի, չի ստացվի, նորմալ ժողովուրդ են, նորմալ ապրում են ուրախ այս քաղաքում»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ