News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական Ս-400 համակարգերի գնման հարցում Թուրքիայի ղեկավարության կոշտ դիրքորոշումը հիմնված է որոշակի հետաքրքրությունների վրա, համարում է քաղաքական անվտանգության ոլորտում փորձագետ Ուլրիհ Քունը, հաղորդում է DW-ն:

«Այդ գործարքը պետք է դիտարկել որպես շախմատային դիվանագիտական քայլ»,-նշում է փորձագետը: Նրա կարծիքով՝ Թրամփի վարչակազմը շատ զայրացրել էր Էրդողանին, երբ հրաժարվել էր արտահանձնել քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին:

Բացի այդ, ԱՄՆ-ը որպես դաշնակից Սիրիայում եւ Իրաքում ընտրել են քուրդ ապստամբներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ: «Թուրքիան որպես աշխարհագրական առումով կարեւոր տրանզիտային պետություն, կարող է պաշտպանել իր շահերը»,-պարզաբանում է Քունը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ գործարքն արդարացված է նաեւ ռազմական տեսանկյունից. «Այդ համալիրները կտեղակայվեն այնտեղ, որտեղ անվտանգության իրավիճակն անկայուն է: Օրինակ՝ Թուրքիայի հարավային սահմանն անվտանգ չէ»: Չնայած հարեւան երկրներից ոչ մեկը չի պատրաստվում հարվածել Թուրքիայի ուղղությամբ:

Բացի այդ, ռուսական սպառազինությունների ձեռքբերումն ունի նաեւ այլ նշանակություն: «Թուրքիան չի կարող իր համար հասանելի դարձնել նոր տեխնիկան: Ռազմական անձնակազմը կվերապատրաստվի: Անկարան կստանա լիցենզիա եւ մի օր, հնարավոր է, կսովորի ինքնուրույն արտադրել զենիթա-հրթիռային համալիրի տարրերը»,-շարունակում է անվտանգության քաղաքականության ոլորտում փորձագետը:

Թուրքիայի ղեկավարությունը հիմնավորում է Ս-400 ձեռբերելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով առավելապես ռուսական առաջարկի կոմերցիոն գրավչությունը: Ամերիկյան Patriot համալիրները Անկարան համաձայնել էր ձեռքբերել միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնն առաջարկել էր Ռուսաստանի պես լավ պայմաներ, հայտարարել է այս շաբաթ նախագահ Էրդողանը: 2.5 մլրդ արժողությամբ ռուսական Ս-400-ը շատ ավելի մատչելի է ամերիկյան Patriot-ից եւ համարվում է ավելի ժամանակակից եւ արդյունավետ:

Ավելին, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անհանգստացած են, որ, նախ, Ս-400-ը տեխնոլոգիապես համատեղելի չէ համակարգերի հետ, որոնք միությունը տեղադրել էր Թուրքիայում: Այնուհետեւ, Մոսկվային կարող է հասանելի դառնալ F-35-ի մասին գաղտնի տեղեկատվությունը, քանի որ Թուրքիան միաժամանակ կօգտագործի ե′ւ ռուսական զենիթահրթիռային համակարգերը, ե′ւ ամերիկյան ինքնաթիռները:

Անկարան կանգնած է երկընտրանքի առջեւ: Եթե նա զիջի ԱՄՆ-ին, ապա այդ քայլով լրջորեն կզայրացնի Մոկվային: Կրեմլը, ինչպես եւ Միացյալ Նահանգները, կարող է սահմանել տնտեսական պատժամիջոցներ Թուրքիայի դեմ: Որ երկրի կանոններն էլ ընտրի Էրդողանը, ամեն դեպքում նա կարող է ուժեղ զայրացնել մյուս կողմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ