Աբովյանում 29/07 ընտրատեղամասի մոտ էր նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանը, որ, ինչպես ինքն է ասել, «եկել էր բորդյուրին նստած հաստավիզների գտնելու»:

Սակայն «բորդյուրին նստած հաստավիզների» փոխարեն Կիզիրյանը դիտողություն է արել եզրաքարերին նստած լրագրողներին։

Լրագրողները երբ այդ դիտողության համար բացատրություն են պահանջել, նա ասել է․ «Ահազանգ ա եղել, որ հաստավիզները ճամփին նստած են՝ բորդյուրների վրա, ձեր լրագրողները էին նստած բորդյուրին, դիտողություն եմ արել, որ բորդյուրին չի կարելի նստել, հերի՞ք ա ձեզի»:

Տեսանյութը՝ ArmLur.am-ի