News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի շտաբից մարդկանց են բերման ենթարկել։ Այս մասին ահազանգ են ստացել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք այժմ ոստիկանությունում են, փորձում են հանդիպել Աբովյանի ոստիկանապետին։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք սպասում են Աբովյանի ոստիկանապետին, որպեսզի հասկանան` ինչու են բերման ենթարկել Վահագն Գեւորգյանի համակիրներին:

«Այս պահին 4-5 բերման ենթարկվածի մասին ունենք տեղեկատվություն, ցանկություն կար այդ մարդկանց մեքենաները խուզարկել առանց ընթերականների ներկայության, մենք արգելեցինք իրականացնել այդ գործողությունը, հիմա սպասում ենք հետագա զարգացումներին, հիմա երեւի կմոտենա ոստիկանապետը, կհասկանանք` ինչ հիմքերով են բերման ենթարկել»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, որ ինքն արդեն ահազանգել է ՄԻՊ:

«ՄԻՊ եմ ահազանգել, խոստացան, որ կգան արագ արձագանքման բաժնի աշխատակիցները, տեսնենք, թե ինչ է պատահել, ինչու են այսքան ջղաձգված մեր ոստիկանները, որ այսպիսի քայլեր են ձեռնարկում ու նախկին բարի ավանդույթները շարունակվում են, համենայն դեպս ոչ մի հակաօրինական արարք չի կատարվել բերման ենթարկվածների կողմից, պարզապես փողոցից մարդուն բռնել, բերել են, հիմա մենք սպասում ենք ոստիկանապետի բացատրություններին»,- ասաց նա:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանի, Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը հանդիպեցին Աբովյանի ոստիկանապետի հետ, եւ այս պահին փորձում են պարզել քաղաքապետի թեկնածուի համակիրներին բերման ենթարկելու պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ