ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 10:33-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 288/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Վ.Ն., ծնված 1977 թ.) և «ԶԻԼ-4502» մակնիշի (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները. առկա է վառելիքի արտահոսք:
Վ.Ն.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: