News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խորհրդարանը կհրավիրի լիագումար նիստ հունիսի 10-ին՝ չնայած դրա լուծարման մասին հրամանի, որը ստորագրել էր նախագահի փոխարեն վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օրենսդիրների մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ պատգամավորները հայտարարել էին, որ վարչապետի պաշտոնակատար Ֆիլիպի գլխավորած կառավարությունը օրինական չէ: Այդ որոշումը կայացվել էր, երբ նաեւ ստորագրել էր հրամանը նախագահ Դոդոնի փոխարեն, որին Սահմանադրական դատարանը Դեմոկրատական կուսակցության հայցի հիման վրա ժամանակավորապես հեռացրել էր պաշտոնից: Պատգամավորները դիմել են ՄԱԿ-ի Ավնտանգության խորհրդին խնդրանքով ճանաչել դեմոկրատների գործողություններն անօրինական:

Մինչդեռ Մոլդովայի ոստիկանությունը հայտարարել է, որ չի ընդունում խորհրդարանի կողմից հաստատված կառավարությանը Մայա Սանդուի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՆԳՆ-ի նոր ղեկավար Անդրեյ Նեստասեին:

Նախօրեին Մոլդովայի խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել լուծարման եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու վտանգը: Դա տեղի էր ունեցել, երբ նախագահ Իգոր Դոդոնին սատարող սոցիալիստները պայմանավորվել էին Acum («Այժմ») հրեամետ դաշինքի հետ ներկայանալ նախկին խորհրդարանը եւ կառավարությունը վերահսկող Դեմոկրատական կուսակցության դեմ: Խորհրդարանի խոսնակ էր ընտրվել սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանին եւ ձեւավորվել էր կառավարություն վարչապետ Մայա Սանդուի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ