News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը կարող է թուլացնել ԱՄՆ-ի սահմանափակումները Huawei-ի նկատմամբ, եթե առաջընթաց գրանցվի Չինաստանի հետ առեւտրային վեճում, սակայն գործարքի բացակայության դեպքում Վաշինգտոնը կյանքի կկոչի սակագներն իր դեֆիցիտը կրճատելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է Reuters-ը:

«Ես կարծում եմ, որ նախագահն ասում է, եթե մենք առաջխաղացում գրանցենք առեւտրի հարցում, հնարավոր է, նա կցանկանա ինչ-որ չափով թուլացնել սահմանափակումները Huawei-ի համար, եթե նա ստանա Չինաստանից որոշակի երաշխիքներ»,-ասել է Մնուչինը: «Սակայն դրանք ազգային անվտանգության հարցեր են»:

Վաշինգտոնն ավելացրել էր Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսերը՝ ձգտելով կրճատել ԱՄՆ-ի առեւտրային դեֆիցիտն ու հակազդել իր կոչած անարդար առեւտրային պրակտիկային:

Նա նաեւ մեղադրել էր չինական հեռուստահաղորդակցության հսկային լրտեսության եւ ինտելեկտուալ սեփականությունը գողանալու մեջ: Այդ մեղադրանքները հաջորդ սերնդի 5G տեխնոլոգիաների առաջատար մատակարար Huawei Technologies Co Ltd-ը հերքում է:

Վաշինգտոնը ներառել է Huawei-ին սեւ ցուցակում, որը փաստորեն արգելում է ամերիկյան ընկերություններին համագործակցել այդ ընկերության հետ, եւ ճնշում է գործադրել իր դաշնակիցների վրա, որ նրանք եւս արգելեն Huawei-ին՝ պնդելով, որ Huawei-ը կարող է օգտագործել իր տեխնոլոգիան լրտեսության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ