News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել Ն.Չ.-ի (ծնված 1939 թ.) դին:

Տպել
Ամենաշատ