News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի տուրիստական ավտոբուսը:

Բախման հետևանքով ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու այգում. թափքը կողաշրջվել է: ԶԻԼ-ը բարձած է եղել ավազով: ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ճանապարհը մինչև հիմա փակ է: Դեռևս պարզ չէ, թե ով է մեղավոր: Ճանապարհին խցանում է առաջացել, քանի որ վթարը եղել է Գեղարդ տանող գլխավոր:

Mercedes-ում եղել են զբոսաշրջիկներ Կորեայի Հանրապետությունից, որոնք մեկնում էին Գեղարդ։

Աբյուրի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է, Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ