News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի  մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ  դեմ՝ 36։

Նշենք, որ ի սկզբանե այս համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու, սակայն մյուս թեկնածուն՝ Սեւադա Բալասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր հայտնել։

Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող  2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:

Նշենք, որ Ազատամուտն ընդգրված է խոշորացող համայնքների ցանկում, և այս տարվա հոկտեմբերին սպասվում են նոր ընտրություններ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 9-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 9-ում՝ արտահերթ:

Տպել
Ամենաշատ