News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայում կոնտեյներային նավի հետ բախման պատճառով խորտակվել է վերջերս վերականգնված 19-րդ դարի երկկայմ առագաստանավ, հայտնում է Stader Tageblatt պարբերականը:

Պատահարը տեղի է ունեցել Էլբա գետի վրա, Համբուրգի մոտ:

Նշվում է, որ վթարի պահին առագաստանավում 43 մարդ կար, որոնց փրկարարներն արագ տարհանել են:

Առագաստանավը կառուցվել է 1883 թվականին եւ Գերմանիայում կառուցված վերջին փայտե նավն էր:

37-մետրանոց նավը վերականգնվել էր վերջերս 1,5 մլն եվրոյով Դանիայի նավաշինարանում: Նրա տերերը հույս ունեն այն փրկել եւ էքսկուրսիաների համար վարձով տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ