News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադայի Վինեպեգ քաղաքում ողբերգական թյուրիմացություն է տեղի ունեցել. Հիվանդանոցի սխալի պատճառով ընտանիքը հուղարկավորել է օտար նորածնի հայտնում է The Mirror-ը: 

Փոքրիկը մահացել է, չնայած նրա կյանքը փրկելու բժիշկների բոլոր փորձերին:

«Մահացած երեխայի ծնողներ Էլիս Կինակին եւ Տոնի Ալագալակին զանգահարել են երեխայի հուղարկավորությունից հետո միայն մի քանի օր անց եւ հայտնել, որ դագաղը պետք է հանել, քանի որ տեղի է ունեցել ցնցող սխալ:

Ապրիլի 19-ին Էլիսը եկել է Սուրբ Բոնիֆացիայի հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձել են փրկել նրա որդու կյանքը: Դժբախտաբար, այս երեխային եւս փրկել չի հաջողվել: Դժբախտ ծնողներն արդեն հարազատ երեխային հուղարկավորել են մի քանի օր հետո:

Նշվում է, որ նման հրեշավոր սխալ թույլ տված հիվանդանոցում հրաժարվել են տեղի ունեցածը մեկնաբանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ