News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը


Երեւանում, այսօր՝ հունիսի 10-ին, առաջին անգամ անցկացվում է հայ-իտալական բիզնես համաժողով՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո: Համաժողովին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովին մասնակցում են Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):

Միջոցառումը հստակ ձևաչափով է, այդ իսկ պատճառով հիմնվելու է բացառապես հետևյալ առաջնահերթ ոլորտների վրա՝ մարզային նախաձեռնություններ և ֆինանսական գործիքներ, վերականգնվող էներգիա և էներգիայի արդյունավետացում, թափոնների վերամշակում և շրջանառություն, խելացի քաղաքներ, քաղաքային տրանսպորտ, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, քաղաքային հատակագծում և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնում:

Ժամը 10:25-ին նախատեսվում է Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Հայաստանի շինարարների միության միջև համագործակցության հուշագրի ստորագրում:

Նախաձեռնությանը արդեն միացել են Եվրոպական միությունը, Ասիական զարգացման բանկը (ADB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (BERS), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):

Նշենք, որ արդեն վաղը՝ հունիսի 11-ին, նախատեսվում է այցելություն Գյումրի՝ «IDEA» հիմնադրամի և «Deem Com» ընկերության հետ միասին:

Նույն օրը՝ ժամը 17:00-ին, Գյումրիի «STYLE» պատկերասրահում (հասցե՝ Գայի 12) տեղի կունենա «Իտալիա. (Ան)տեսանելի պատմվածքներ» ցուցահանդեսի բացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
«Ճիշտ քայլերով կարելի է հասնել հաջողության». Քերոբյանը Ֆրանկֆուրտում ներկայացրել է ՀՀ տնտեսության ձեռքբերումները
Սեսիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռոբոտաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների...
Դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ էժանանում է
Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչեւ 1,0901 դոլար՝ նախորդ շրջանի փակման ժամանակ գրանցված․․․
Նավթի համաշխարհային գինը բարձրանում է
Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գինը բարձրանում է...
Նավթը չափավոր թանկանում է
Երեքշաբթի առավոտյան նավթի գինը չափավոր բարձրանում է...
Նավթի գինը նվազում է
Ներդրողները ուշադրություն են դարձրել ընթացիկ տարվա համար Չինաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումներին․․․
Ամենաշատ