News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի առափնյա պահպանության աշխատակիցները ռուսական զբոսանավը շփոթել են «եռագլուխ հրեշի» հետ, հայտնում է Ilta-Sanomat-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին Ֆիննական ծոցում: Անձնակազմը ստուգման է ուղարկել պարեկային մոտորանավ, որն ավելի ուշ հայտնել է, որ ֆինն սահմանապահներին զարմացրած «հրեշը» նավ է, որը ձեւավորված է հին ռուսական շախմատային նավակի ոճով:

«Մեզ համար սահմանին մոտեցող նավի ճանաչման համար ծով դուրս գալը սովորական պրակտիկա է, բայց այս անգամ դեպքը առավել քան զվարճալի էր»,- ասել է առափնյա պահպանության հրամանատարներից մեկը:

Նշվում է, որ ռուսական զբոսանավը՝ անձնակազմի 7 անդամով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի տարածքային ջրերով ուղեւորվում էր Նորվեգիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ